Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ժանրային բազմազանությունն ինքնին գովելի և ուրախալի փաստ է»

«Ժանրային բազմազանությունն ինքնին գովելի և ուրախալի փաստ է»
14.05.2014 | 17:30

«Արտֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը շարունակվում է: Թատերական ներկայացումներին շուտով կհաջորդեն կինոարվեստի ու կերպարվեստի ցուցադրությունները:

Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, ռեժիսոր Գարեգին ԳՐԻԳՈՐՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում ասաց, որ «Արտֆեստի» գերխնդիրը երիտասարդ անունների առաջին քայլերը ոգեշնչելն ու խրախուսելն է. «Ինքնըստինքյան կլինեն նաև բացահայտումներ` եթե ոչ մասնագիտական հանձնախմբի անդամների համար, գոնե` հանդիսատեսի»:
Ո՞ր թեմաներին են ավելի հաճախ անդրադառնում երիտասարդները: Անդրադառնալով մեր այս հարցին` ռեժիսորը նշեց, որ թեմաները երիտասարդների աշխարհընկալման բազմազանությունից են կախված, չկա հատուկ ուղղություն. «Այն երիտասարդները, ովքեր իսկապես ասելիք ունեն, ազատ են իրենց ընտրության, մոտեցումների, հարցերի լուսաբանման, իրենց սկզբունքների մեջ: Այդ առումով փառատոնը իսկապես կատարում է իր առաքելությունը»:
Գարեգին Գրիգորյանը նշեց նաև, որ բեմականացվել են և’ դասական, և’ անծանոթ հեղինակների գործեր: Եթե անցյալ տարի դրամատիկ ներկայացումներն էին գերակշռում, այս տարի կան նաև պարային, պլաստիկ մտածողությամբ ներկայացումներ: «Ժանրային բազմազանությունն ինքնին գովելի և ուրախալի փաստ է»,- ասաց ռեժիսորը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ երիտասարդները պետք է ներկայանալու հնարավորություն ունենան և վստահ լինեն, որ իրենց արածը հասարակության համար նկատելի է ու պիտանի:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ